Երբեք ձմռանը համար այսքան հեշտ և համեղ պահածո չեք պատրաստել

Դդմիկի պահածո

Բաղադրությունը
1.5 կգ դդմիկ
500 գ գազար
400 գ քաղցր պղպեղ
50 գ սխտոր
30 գ ռեհան
1 ճաշի գդալ աղացած համեմի սերմ
1 ճաշի գդալ պապրիկա
1 թեյի գդալ աղացած չիլլի պղպեղ
1 ճաշի գդալ աղ
4 ճաշի գդալ շաքարավազ
4 ճաշի գդալ քացախ (9%)
80 մլ բուսայուղ

Պատրաստման եղանակը

Դդմիկը և գազարը քերել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով:

Ռեհանը մանր կտրատել, և ավելացնել:

Պղպեղները երկարությամբ կտրատել:

Ավելացնել աղը, շաքարևավազը և համեմունքները:

Ավելացնել ճզմած սխտորը և քացախը:

Ավելացնել բուսայուղը, և ձեռքով լավ խառնել: Խառնելուվ հետո թողնել 1 ժամ մնա:

Ստացված զանգվածը լցնել տարաների մեջ:

Կաթսայի մեջ դնել սրբիչ, տարաները շարել կաթսայի մեջ, ավելացնել ջուրը:

Թողնել կրակին 20 րոպե եռռա:

Հանելուց հետո տարայի բերանը կափարիչով հերմետիկ փակել:

Ծածկոցով ծածկել՝ մինչև տարաները կսառչեն:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում