Երբ ցանկանում եք և՛ համեղ ուտել. և՛ նիհարել: Ընդամենը 5 րոպե, և դուք ունեք բանջարեղենային դիետիկ աղցան

Բաղադրիչներ

200 գ կաղամբ

150 գ բազուկ

150 գ գազար

150 գ խնձոր

1 ատամիկ սխտոր

3 ճ/գ կիտրոնի հյութ

3 ճ/գ ձեթ

1 թ/գ շաքարավազ

1 թ/գ աղ

½ թ/գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Գազարը, բազուկը (թարմ վիճակում) և խնձորը անցկացնել քերիչով, խառնել

Կաղամբը երկարությամբ կտրատել, ավելացնել մյուս բաղադրիչներին

Համեմել շաքարավազով, աղով, սև պղպեղով, ավելացնել ճզմած սխտոր, կիտրոնի հյութ, ձեթ և լավ խառնել (ցանկալի է ձեռնոց կրել և խառնել ձեռքով)

Կարող եք մատուցել կտրտած որևէ կանաչեղենով և կիտրոնի կտորներով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում