Երբ տեսքն արդեն իսկ գրավում և համտեսելու ցանկություն է առաջացնում: Բանջարեղենային աղցան` սոուսով

Բաղադրիչներ

350-400 գ կարմիր կաղամբ

1 կարմիր պղպեղ

1 վարունգ

1 գազար

120 գ մարինացված եգիպտացորեն

սամիթ, մաղադանոս

3 ճ/գ ձեթ

1 թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

1 թ/գ սոյայի սոուս

1 թ/գ հատիկավոր մանանեխ

2 թ/գ կիտրոնի հյութ

1 ատամիկ սխտոր

1/3 թ/գ համեմի աղացած սերմ

1/3 թ/գ սև պղպեղ

1/3 թ/գ օրեգանո

Պատրաստման եղանակը

Կաղամբը, պղպեղը, վարունգը միջին երկարությամբ կտրատել

Ավելացնել կորեական ձևով քերած գազար, եգիպտացորեն, մանրացրած սամիթ և մաղադանոս

Առանձին տարայի մեջ ձեթ լցնել, ավելացնել աղ, շաքարավազ, սոյայի սոուս, մանանեխ, կիտրոնի հյութ, սխտոր, համեմի աղացած սերմ, սև պղպեղ, օրեգանո և լավ խառնել

Ավելացնել աղցանին, լավ խառնել, 30 րոպե թողնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում