Բաղադրիչներ
1 հատ վարունգ
10 հատ չերրի լոլիկ
1 հատ բուլղարական պղպեղ
½ կարմիր սոխ
10 հատ ձիթապտուղ
100-150 գ պանիր
հազարի տերևներ` ըստ ցանկության
4 ճ/գ ձիթայուղ
½ թ/գ աղ
½ թ/գ օրեգանո
½ թ/գ սև պղպեղ
1 ճ/գ կիտրոնի հյութ
1 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Վարունգը խորանարդաձև կտրատել, ավելացնել չերրի լոլիկները` 2 մասի բաժանած, խորանարդաձև կտրատած պղպեղը, կիսալուսնաձև կտրատած սոխը և լավ խառնել
Առանձին տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել աղ, օրեգանո, սև պղպեղ, կիտրոնի հյութ, ճզմած սխտոր և լավ խառնել
Մատուցվող ափսեյի մեջ հազարի տերևներ դնել, լցնել կտրատած բանջարեղենը
Ձիթապտղին ավելացնել 0,5 թ/գ ձիթայուղ, լավ խառնել և ավելացնել աղցանին
Ավելացնել խորանարդաձև կտրատած պանիրը, և ձիթայուղով պատրաստած սոուսը
Աղցանը պատրաստ է )))
Բարի ախորժակ