Երբ շատ արագ անհրաժեշտ է աղցան պատրաստել` հիշեք այս բաղադրատոմսը: Բյուջետային աղցան` կաղամբով և խնձորով

Բաղադրիչներ

250-300 գ կաղամբ

1 թարմ վարունգ

180 գ մարինացված եգիպտացորեն

2-3 ճ/գ մայոնեզ

1 կանաչ խնձոր

սամիթ

աղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը բարակ կտրատել

Վարունգը կիսալուսնաձև կտրատել և ավելացնել կաղամբին

Ավելացնել եգիպտացորեն, մաքրած, մանրացրած խնձոր, մանրացրած սամիթ

Համեմել աղով, ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում