Բաղադրիչներ
200-250 գ չինական կաղամբ
200-240 գ մարինացված եգիպտացորեն
100-120 գ ապխտած երշիկ
4 խաշած ձու
սամիթ
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
2-3 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Կաղամբը բարակ շերտով կտրատել

Ավելացնել երկարությամբ կտրատած երշիկը, եգիպտացորենը

Ավելացնել խորանարդաձև կտրատած ձուն, մանրացրած սամիթը, մայոնեզը, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ