Դեղձով թխվածք
Անչափ համեղ և ամառային թխվածք՝ առանց ջեռոցի:
Բաղադրիչներ
- 400 գ թխվածքաբլիթ
- 150 գ հալեցրած կարագ
Կրեմ
- 200 մլ սերուցք
- 250 գ մասկարպոնե պանիր
- 200 գ դեղձ
- 70 գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1 Թխվածքաբլիթները լցնել բլենդերի մեջ, և մանրացնել:
2 Ավելացնել հալեցրած կարագը, և լավ խառնել: Լցնել ձևամանի մեջ, և ձեռքով սեղմել: Թողնել սառնարանում մի քանի րոպե:
3 Սերուցքը շաքարի փոշիով լավ հարել, մինչև ստացվի պինդ զանգված:
4 Ավելացնել մասկարպոնե պանիրը, և հարել:
5 Դեղձը խորանարդիկներով կտրատել, ավելացնել կրեմին, և լավ խառնել:
6 Լցնել թխվածքաբլիթների վրա, հավասարաչափ տարածել:
7 Վրան լցնել թխվածքաբլիթի փշրանքներից:
8 Դնել սառնարանը 1 ժամ:
9 Վրան ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: