Բաղադրիչներ
300 գ ծաղկակաղամբ
300 գ բրոկկոլի
2 ձու
130 մլ յոգուրտ
2 ատամիկ սխտոր
2 ճ/գ պարմեզան պանիր
200 գ պանիր (ըստ ճաշակի)
1 քաղցր պղպեղ
6-7 հատ փոքրիկ լոլիկ
2 ճ/գ ձիթայուղ
աղ
պրովանս խոտաբույսեր կամ սիրելի համեմունքներից
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղմբն ու բրոկոլին 5 րոպե խաշել եռման ջրում (ջրի մեջ 1 թ/գ աղ ավելացնել)
Առանձին տարայի մեջ կոտրել ձուն, ավելացնել յոգուրտ, ½ թ/գ աղ, պրովանս համեմեունք կամ սիրելի համեմունքներից, ճզմած սխտոր և լավ խառնել
Պարմեզան պանիրն անցկացնել մանր քերիչով, ավելացնել ձվին և լավ խառնել
Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ լցնել, կաղամբները դնել, ավելացնել միջին մեծությամբ կտրատած պղպեղը, լոլիկները, սոուսը, քերած պանիր ցանել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ