Բաղադրիչներ
1 կգ աղացած միս
6 կարտոֆիլ
2 գլուխ սոխ
3 գազար
400 գ տոմատի սոուս
500 մլ բանջարեղենային արգանակ
1 ձու
40 գ պաքսիմատ
1 թ/գ սև պղպեղ
2 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
½ թ/գ ուրց
1 թ/գ քիմիոն
1 թ/գ օրեգանո
ձիթայուղ
աղ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, ուրց, քիմիոն, պաքսիմատ, ձու, լավ խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և 1 ժամ թողնել սառնարանում

Կարտոֆիլները մաքրել, 20-25 րոպե խաշել աղաջրում, թույլ կրակի վրա: Տաք ջրից անմիջապես տեղափոխել սառի ջրի մեջ, ապա չորացնել

Գդալի օգնությամբ կենտրոնական հատվածը հեռացնել

Մսից գնդիկներ անել և դնել կարտոֆիլի կենտրոնում

Կարտոֆիլի հեռացրած մասը ճզմել, ավելացնել օրեգանո, լավ խառնել: Մնացած աղացած մսից բնիկներ անել, կարտոֆիլից գնդիկներ անել և դնել կենտրոնում

1 գլուխ սոխն ու գազարը խորանարդաձև կտրատել, 8 րոպե տապակել, ավելացնել բանջարեղենային արգանակ, տոմատի սոուս, սև պղպեղ, օրեգանո, լավ խառնել և թողնել թույլ կրակին 3 րոպե

Տեղափոխել ավելի մեծ և հարմար կաթսայի կամ կաղապարի մեջ, շարել լցոնած կարտոֆիլներն ու միսը, յուրաքանչյուրի երեսը պատել ձիթայուղով, կարմիր քաղցր պղպեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ