Բաղադրիչներ
350 մլ կաթ
30 գ շաքարավազ
15 գ խմորիչ
2 ձու
150 գ հալեցրած կարագ
800 գ ալյուր
1 թ/գ աղ
մուրաբա
1 ձվի դեղնուց
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել շաքարավազ, խմորիչ և լավ խառնել
Ավելացնել ալյուր, լավ խառնել, խմոր հունցել և 60-80 րոպե թողնել
Խմորը բաժանել 2 հավասար մասերի
Յուրաքանչյուր մասը ուղղանկյունաձև գրտնակել, ավելացնել ցանկացած տեսակի մուրաբա
Ռուլետի պես փաթաթել և լավ ամրացնել
Դնել կաղապարի մեջ, ծածկել, թողնել 15 րոպե, ապա պատել ձվի դեղնուցով, պատառաքաղի օգնությամբ ձևավորել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ