Եվս մեկ համեղ ուտեստ մեր հայկական լավաշից

Բաղադրությունը

  • լավաշ,
  • 350 գ կաթնաշոռ,
  • 200 գ սուլուգունի,
  • մաղադանոս և սամիթ,
  • 3 հատ ձու,
  • 2 ճաշի գդալ թթվասեր,
  • աղ,
  • 300 մլ կեֆիր:

Պատրաստման եղանակը

Միջուկը պատրաստելու համար կաթնաշոռի վրա ավելացնել քերված պանրի 2/3-ը, կտրատված կանաչին և  խառնել:

Առանձին ամանի մեջ լավ խառնել ձուն, թթվասերը, մեկ պտղունց աղը և կեֆիրը:

Լավաշը ձևամանին համապատասխան կտրել, և հատակին մեկ կտոր լավաշ դնել, վրան լցնել ձվով խառնուրդը, լավ տարածել, իսկ հետո լցնել միջուկը  ու կրկին տարածել:

Այնուհետև կրկին մի փոքր լցնել ձվով խառնուրդը և լավաշի կողային մասերից մնացած կտորները:

Հաջորդ շերտի համար կրկին լցնել ձվով խառուրդի մի մասը, միջուկը և ամբողջը ծածկել  ձևամանին համապատասխան կտրված լավաշի կտորով:  Այս շերտում դրված լավաշը ցանկալի է 6 մասի կտրել, որպեսզի ավելի լավ եփվի ուտեստը:

Եվ ամենավերջում լցնել մնացած ձվով խառնուրդն ու միջուկը:

Եփել 190 ջերմաստիճանում 25-30 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում