Բաղադրատոմսեր Թխվածքներ

Այս ելակով թխվածքը բոլորին դուր կգա

Ելակով թխվածք

Բաղադրիչներ

  • 200 գ կաթնաշոռ
  • 120 գ կարագ
  • 2 հատ ձու (ձու+ սպիտակուց խմորի համար, դեղնուց՝  թխվածքի մակերեսին քսելու համար)
  • 40-50 գ շաքարավազ
  • +/- 230 գ ալյուր
  • 1 ճաշի գդալ օսլա
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ
  • 400 գ ելակ

Պատրաստման եղանակը

  • Կաթնաշոռը և փափուկ կարագը պատառաքաղով տրորել:
  • Ավելացնել ձուն և սպիտակուցը ու խառնել:
  • Ալյուրը մաղել, մի մասը լցնել կաթնաշոռով զանգվածի մեջ, ավելացնել փխրեցուցիչ, աղ և կրկին խառնել: Խառնելիս զուգահեռաբար ավելացնել ալյուրի մնացած մասը:
  • Այնուհետև խմորը ձեռքով տրորել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:
  • Խմորը ծածկել և 20 րոպե դնել սառնարանում:
  • Միջուկի համար ելակը լվանալ և ոչ մեծ կտրոներով կտրել:
  • Խմորը հանել սառնարանից, տրորելով երշիկի տեսք տալ և բաժանել 8 հավասար մասի:
  • Յուրաքանչյուր մաս լոշիկի տեսքով գրդնակել (մոտ 15 սմ տրամագծով):
  • Յուրաքանչյուր լոշիկի մեջտեղում օսլա լցնել և հավասարեցնել: Սա նրա համար է, որ ելակի հյութը չծորա:
  • Օսլայի վրա դասավորել ելակների կտրոները, և լոշիկի ծայրերը միմյանց կպցնել, բայց այնպես, որ մեջտեղի հատվածը չփակվի: Մեջտեղի բաց հատվածում ելակի վրա 1 թեյի գդալ շաքարավազ լցնել:
  • Թխվածքների վրա դեղնուց քսել:
  • Թխել 180 ջերմաստիճանում մոտ 25 րոպե: Ջեռոցի ամանը նախապես ծածկել յուղաթղթով;
  • Մատուցելիս կարելի է թխվածքների վրա շաքարի փոշի շաղ տալ: