Բաղադրիչներ
400 գ հավի խաշած կրծքամիս
2 կիվի
3 խաշած ձու
2 խնձոր
150 գ գազար` կորեական ձևով պատրաստած
100 գ պանիր
մայոնեզ
աղ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, շրջանակ դնել, հավի միսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, լցնել ափսեի մեջ և մայոնեզ քսել

Ավելացնել խորանարդաձև կտրատած կիվի, քերիչով անցկացրած ձվի սպիտակուց

Ավելացնել քերիչով անցկացրած խնձոր և մայոնեզ քսել

Ավելացնել կորեական ձևով պատրաստած գազար, քերած պանիր և մայոնեզ քսել

Ավելացնել քերիչով անցկացրած ձվի դեղնուց, զարդարել մայոնեզով, ծածկել սննդային պոլիէթիլենով և 1-2 ժամ թողնել սառնարանում

Զարդարել կիվիյով մատուցել )))

Բարի ախորժակ