Բաղադրիչներ
800 գ խաշած կանաչ լոբի
3 ճ/գ ձիթայուղ
½ կիտրոնի հյութ
1 ճ/գ կարմիր գինու քացախ
1 թ/գ մանանեխ
½ թ/գ օրեգանո
200 գ չերրի լոլիկ
100 գ պանիր ֆետա
100-150 գ ձիթապտուղ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խաշած լոբուն ավելացնել 2 մասի բաժանած լոլիկ, ձիթապտուղ, խորանարդաձև կտրատած պանիր
Առանձին տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել կարմիր գինու քացախ, կիտրոնի հյութ, մանանեխ, օրեգանո, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ստացված սոուսը ավելացնել մյուս բաղադրիչներին, լավ խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ