Բաղադրիչներ
700 մլ ջուր
1 ճ/գ աղ
2 սմբուկ
0,5 կիտրոն
համեմ, մաղադանոս, սամիթ
Սոուսի համար`
5 ճ/գ ձիթայուղ
3 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ հատիկավոր մանանեխ
3 ատամիկ սխտոր
0,5 թ/գ կորեական գազարի համեմունք
1 ճ/գ կիտրոնի հյութ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել, ավելացնել 1 ճ/գ աղ, 0,5 կիտրոն, միջին մեծությամբ կտրատած սմբուկ, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 10-12 րոպե
Սմբուկները լցնել քամիչի մեջ, թողնել 5-6 րոպե
Սոուսի համար անհրաժեշտ է ձիթայուղին ավելացնել, սոյայի սոուս, հատիկավոր մանանեխ, կորեական գազարի համար նախատեսված համեմունք, սև պղպեղ, մի պտղունց աղ, ճզմած սխտոր և լավ խառնել
Սմբուկները տեղափոխել խոր տարայի մեջ, ավելացնել սոուսը, մանրացրած կանաչեղենը, լավ խառնել և 1 ժամ թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ