Բաղադրիչներ
300 գ ալյուր
4 ձվի դեղնուց
100 գ շաքարավազ
130 գ կարագ
10 գ փխրեցուցիչ
Միջուկի համար`
4 ձվի սպիտակուց
130 գ շաքարավազ
400 գ թթվասեր
1 տուփ վանիլին
3 ճ/գ եգիպտացորենի օսլա
100 գ ցանկացած հատապտուղ + 1 թ/գ օսլա
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցին ավելացնել փափուկ կարագ, լավ խառնել, ավելացնել շաքարավազ, խառնել՝ մինչև կստացվի միասեռ զանգված

Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, խառնել ձեռքով և խմոր հունցել

Խմորի ¼ մասն առանձնացնել, առանձին-առանձին դնել պոլիէթիլենի մեջ և30 րոպե թողնել սառնարանում

Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է ձվի սպիտակուցը հարել` մաս-մաս ավելացնելով շաքարավազ

Ավելացնել վանիլին, թթվասեր, եգիպտացորենի օսլա և լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, խմորը դնել և ձեռքով տարածել

Լցնել թթվասերային զանգվածը

Հատապտուղներին ավելացնել օսլա, խառնել և ավելացնել ընդհանուր զանգվածին

Առանձնացված խմորը քերիչով անցկացնել և լցնել կարկանդակի վրա: Դնել 160°С տաքացրած ջեռոցում 45 րոպե

Վայելե՛ք 1 բաժակ տաք թեյի հետ )))

Բարի ախորժակ