Բաղադրիչներ
2 ձու
130 գ շաքարավազ
աղ
70 գ կարագ
1 նարնջի կեղևի քերուկ
300 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
60 գ նուշ
60 գ լոռամրգի չիր (կարելի է փոխարինել ցանկացած այլ չորամրգով)
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, լավ խառնել, ավելացնել փափուկ կարագ, լավ խառնել
Ավելացնել նարնջի կեղևի քերուկ, խառնել։ Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, խառնել, մի մասն ավելացնել ձվին և լավ խառնել
Ավելացնել լոռամրգի չիր, նուշ, ալյուրի մնացած մասը և խմոր հունցել
Բաժանել մասերի, ապա խողովակի ձև տալ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք վայելել )))
Բարի ախորժակ