Դժվար կլինի հրաժարվել այսպիսի նախաճաշից: Խոզապուխտով և ձվով կեկս

Բաղադրիչներ

6 կտոր պանիր

6 կտոր խոզապուխտ

100 գ քերած պանիր

6 ձու

աղ

3-4 կտոր հաց

Պատրաստման եղանակը

Հացի միջուկներից շրջանակներ կտրել: Կեկսի համար նախատեսված ձևի մեջ ձեթ քսել, հացի կտորները դնել

Յուրաքանչյուրի վրա 1-ական կտոր պանիր դնել

Ավելացնել 1-ական կտոր խոզապուխտ, քերած պանիր

Յուրաքանչյուրի մեջ 1-ական ձու դնել, համեմել աղով և դնել 190°С տաքացրած ջեռոցում 8-10 րոպե

Հանել, քերած պանիր ավելացնել և ևս 5 րոպե թողնել ջեռոցում

Նախաճաշը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում