Բաղադրիչներ
2 դդմիկ
2 խաշած կարտոֆիլ
40 գ պարմեզան պանիր
50 գ պաքսիմատ
պանիր մոցարելլա
1 ձու
մաղադանոս
աղ
սև պղպեղ
սխտորի փոշի
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Դդմիկնորը երկարությամբ բաժանել 2 մասի, կտրվածքներ անել, պատել ձիթայուղով, համեմել աղով, սև պղպեղով
Շրջել հակառակ կողմի վրա և 15-18 րոպե դնել 180°С տաքացրած ջեռոցում
Միջուկները հանել, ավելացնել խաշած և ճզմած կարտոֆիլին
Ավելացնել ձու, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, պաքսիմատ, պարմեզան պանիր, քերած պանիր և լավ խառնել: Լցոնել դդմիկների մեջ, մեկ շերտ մոցարելլա կամ այլ տեսակի հալվող պանիր դնել և ևս մեկ շերտ կարտոֆիլ
Պատել ձիթայուղով, պարմեզան պանիր ավելացնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ