Դեռ այսքան հեշտ պատրաստվող ապուր չեք փորձել. հավող և ոլոռով հագեցնող ապուր ճաշին պատրաստելու համար

Ոլոռով և հավով ապուր

Բաղադրիչներ
400 գ հավի միս
250 գ ոլոռ
150 գ գազար
150 գ սոխ
350 գ կարտոֆիլ
1 թեյի գդալ քրքրում
2 հատ դափնու տերև
կանաչ սոխ
2.5 լ ջուր
0.5 թեյի գդալ սև պղպեղ
2 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

Ոլոռը նախապես 1 օր առաջ թրջել:

Ոլոռը լցնել խորը տարայի մեջ, վրան շարել հավի միսը, և ավելացնել ջուրը:

Դնել կրակին, եռռալուց հետո կափարիչով ծածկել բերանը, և թողնել հանգիստ կրակի վրա 40 րոպե:

Հավի միսը հանել ջրից, և մանրացնել:

Ավելացնել խորանարդներով կտրատված կարտոֆիլը:

Ավելացնել քերած գազարը:

Ավելացնել մանր կտրատված սոխը:

Ավելացնել համեմունքները և դափնու տերևը:

Լավ խառնել, թողնել մինչև եռռալը, ծախկել կափարիչով, թողնել կրակին 25 րոպե:

Ավելացնել մանրացված հավի միսը:

Մատուցելիս ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում