Դդմիկով պիցցա

Բաղադրիչներ
Խմոր
- 400-450 գ դդմիկ
- 1/2 թեյի գդալ աղ
- 4-5 ճաշի գդալ ալյուր
- 1 ճաշի գդալ թթվասեր
Միջուկ
- 1 հատ լոլիկ
- 80 գ երշիկ
- 1/3 հատ սոխ
- 80 գ պանիր
- 1 ատամիկ սխտոր
- ռեհան
Պատրաստման եղանակը
- Դդմիկը քերիչով անցկացնել, համեմել աղով և խառնել: 5-10 րոպե թողնել, որ դդմիկների հեղուկը դուրս գա:
- Քերված դդմիկը ճզմել, քամել, ավելացնել ձու,աղ, թթվասեր և ալյուր: Ստացվում է թանձր թթվասերի պես խմոր:

- Թավայի մեջ ձեթ քսել, դդմիկով պատրաստված խմորը լցնել մեջը և փակ կափարիչով տապակել 10 րոպե միջին ուժգնությամբ կրակին:

- Միջուկը պատրաստելու համար երշիկը և լոլիկը շրջանաձև կտրել: Պանիրը քերիչով անցկացնել: Սխտորը և ռեհանը մանր կտրատել: Սոխը բարակ կտրատել:
- Դդմիկով լոշիկը պտտել և եփել նաև մյուս կողմը:

- Միջուկը լցնել խմորի վրա (ռեհան, պանիր, լոլիկ, սոխ, երշիկ և պանիր հերթականությամբ): Կարելի է նաև այս փուլից լոշիկը շարունակել թխել ջեռոցի մեջ:

- Թավայի մեջ մեկ ճաշի գդալ ջուր լցնել, թավան ծածկել կափարիչով, և պիցցան եփել, մինչև պանիրը կհալչի:

