Դդմիկով ձվածեղ

Հրաշալի նախաճաշի տարբերակ՝ համեղ և շատ հագեցնող:
Բաղադրիչներ
- 1 հատ դդմիկ
- 4 հատ ձու
- 100 գ պանիր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Դդմիկը քերել, հյութը լավ քամել:

- Ձուն պղպեղի և աղի հետ հարել:

- Ավելացնել քերած պանիրը և դդմիկը: Լավ խառնել:

- Թավայի մեջ լցնել մի քիչ բուսայուղ կամ կարագ՝ ըստ նախասիրության, տապակել թույլ կրակի վրա:

- Հենց պատրաստ լինի ոլորել, մյուս կողմից ավելացնել ձուն;

- Վերջում կափարիչով փակել, թողնել կրակին 5 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
