Դդմիկով ձողիկներ
40 րոպե
Անչափ համեղ նախուտեստ: Կտորները ներսից փափուկ են և հյութալի:
Բաղադրիչներ
- 2 հատ դդմիկ
- 200 գ թթվասեր
- 2-3 ատամիկ սխտոր
- 100 գ չորահաց
- 100 գ պանիր
- աղ
- սև պղպեղ
Սոուս
- 150 գ թթվասեր
- 2 ատամիկ սխտոր
- սամիթ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը խորանարդաձև կտրատել:
2 Սխտորը քերիչով անցկացնել, այն լցնել թթվասերի մեջ, ավելացնել աղ, պղպեղ և խառնել:
3 Պանիրը քերիչով անցկացնել և խառնել չորահացի հետ:
4 Դդմիկի կտրոները թաթախել նախ թթվասերով զանգվածի մեջ, ապա՝ չորահացով և պանրով: Կտորները դնել յուղաթերթով ծածկված թավայի մեջ:
5 Եփել մոտ 25 րոպե 180-200°С-ում:
6 Սոուսը պատրաստելու համար թթվասերը խառնել ճզմված սխտորի, մանր կտրատված սամիթի, աղի և պղպեղի հետ:
Բարի ախորժակ