Բաղադրիչներ
2 հատ խաշած կարտոֆիլ
1 գլուխ սոխ
ձիթայուղ
4 հատ նրբերշիկ
4 հատ փոքր թթու վարունգ
3 ձու + 1/3 թ/գ աղ, սև պղպեղ
մաղադանոս
1 ճ/գ թթվասեր
50 գ պանիր
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել ձիթայուղով
Ավելացնել շրջանաձև կտրատած նրբերշիկն ու թթու վարունգը, տապակել մի քանի րոպե և վերցնել կրակից

Նույն թավայի մեջ 2 կողմից տապակել շրջանաձև կտրատած խաշած կարտոֆիլը

Թվայի կենտրոնը բացել, լցնել տապակած նրբերշիկը

Ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած մաղադանոս, թթվասեր և լավ խառնել

Ավելացնել ընդհանուր տապակին

Ավելացնել քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե

Նախաճաշելու ժամանակն է )))

Բարի ախորժակ