Գունեղ և քաղցը հագեցնող համեղ աղցան, որը միանշանակ դուր կգա բոլորին

Պղպեղով և մսով աղցան

Բաղադրիչներ
1 հատ սոխ
1 հատ քաղցր պղպեղ
3 հատ վարունգ
2-3 ատամիկ սխտոր
1/5 հատ կիտրոնի հյութ
200 գ տավարի փափկամիս
աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կիսալուսնաձ կտրատել, վրան լցնել եռացրած ջուր, թողնել մի քիչ փափկի:

Տավարի փափկամիսը մանր կտրատել, համեմել, և տապակել բուսայուղի մեջ:

Վարունգը մանր երկարությամբ կտրատել:

Սխտորը մանր կտրատել:

Ավելացնել կիտրոնի թարմ քամած հյութը:

Պղպեղը մանր կտրատել, ավելացնել աղցանին:

Ավելացնել տապակած տավարի փափկամիսը:

Սոխը քամել, և ավելացնել աղցանին:

Լավ խառնել, և մատուցել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում