Աղանդեր Բաղադրատոմսեր

Գունեղ և գեղեցիկ ամառային աղանդեր

Պաննա կոտտա

Բաղադրիչներ

Ազնվամորիով շերտ

  • 500 գր ազնվամորի (թարմ)  
  • 100 գր շաքարավազ
  • 8 գր ժելատին (արագ լուծվող)

Սերուցքային շերտ

  • 500 մլ սերուցք (33–35% յուղայնությամբ)
  • 250 մլ կաթ
  • 100 գր շաքարավազ
  • 10 գր ժելատին (արագ լուծվող)
  • վանիլին

Պատրաստման եղանակը

  • Ժելատինը լուծել 50 մլ ջրում :
  • Թավայի մեջ լցնել ազնվամորին, շաքարավազը, ավելացնել 100 մլ ջուր: Եռացնել 1–2 րոպե և հանել կրակի վրայից:
  • Հարել խառնուրդը, այնուհետև անցկացնել մաղով: Ավելացնել ժելատինը և խառնել մինչև համասեռ դառնալը:
  • Բաժակները թեքությամբ տեղավորել որևէ հարմարեցված տարայի մեջ: (կարելի է օգտագործել կեքսի ձևամանները) Ազնվամորով խառնուրդից լցնել բաժակների մեջ (30–40 %) և դնել սառնարանում 30–40 րոպե:
  • Սերուցքային շերտի համար ժելատինը լուծել 50 մլ ջրում:
  • Թավայի մեջ լցնել սերուցքը, շաքարավազը, կաթը և վանիլինը: Դնել կրակին, անընդհատ խառնել մինչև եռալը և եռալուն պես հանել կրակի վրայից:
  • Տաք սերուցքին ավելացնել ժելատինը և խառնել, մինչև որ դառնա համասեռ զանգված:
  • Թողնել, որ սերուցքը սառչի: Այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Ուղղել բաժակները, և վրան լցնել սերուցքը:
  • Դնել սառնարանում 4–5 ժամ: Կարելի է ձևավորել թարմ հատապտուղներով: