Խրթխրթան սմբուկով աղցան
Այս համեղ, հյութալի աղցանը կդառնա Ձեր սիրելի ամառային աղցանը:
Բաղադրիչներ
- 1 հատ սմբուկ
- 40 մլ սոյայի սոուս
- 3 հատ լոլիկ
- 1 հատ քաղցր պղպեղ
- 1 հատ սոխ
- 30 գր եգիպտացորենի օսլա
- 30 գր մայոնեզ
- 2 ատամիկ սխտոր
- հազարի տերևներ
Պատրաստման եղանակը
1 Սմբուկը երկարավուն կտրատել, ավելացնել սոյայի սոուս և թողնել 15 րոպե:
2 Լոլիկը, սոխը և պղպեղը կտրատել: Հազարի տերևները կտոր–կտոր անել, ավելացնել բանջարեղեններին:
3 Սմբուկի կտորները պատել օսլայով, տապակել, հանել և շարել անձեռոցիկի վրա:
4 Մայոնեզին ավելացնել մանրացրած սխտորը լավ խառնել, ավելացնել աղցանին:
5 Ավելացնել սմբուկը և խառնել:
Բարի ախորժակ