Եգիպտացորենով աղցան

Թեթև և առողջարար աղցան Ձեր ամառային սեղաններին:
Բաղադրիչներ
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 2 հատ վարունգ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 3 հատ լոլիկ
- 0.5 հատ սոխ
- մաղադանոս
- 3 ճաշի գդալ ձիթայուղ
- 1-2 թեյի գդալ լիմոնի հյութ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը մանրացնել:

- Լոլիկը մանր կտրատել:

- Վարունգը մանր կտրատել:

- Պղպեղը մանրացնել:

- Մաղադանոսը մանրացնել, և ավելացնել կտրատված զանգվածին:

- Ավելացնել նաև պահածոյացված եգիպտացորենը:

- Բուսայուղի մեջ ավելացնել սև պղպեղ, լավ խառնել, և ավելացնել աղցանին:


Բարի ախորժակ:
