Գունեղ, ախորժելի և շատ համեղ ընթրիք, որը կպատրաստեք ընդամենը 30 րոպեում: Հավի կրծքամսով և բանջարեղենով ջեռեփուկ

Բաղադրիչներ

2 կարտոֆիլ

1 գլուխ սոխ

1, ½ գունավեր պղպեղներ

300 գ հավի կրծքամիս

100 գ պանիր

4 ձու

Կանաչ սոխ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը և կարտոֆիլը բարակ, կիսալուսնաձև կտրատել, 5 րոպե տապակել թույլ կրակի վրա

Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղները, աղ և թողնել ևս 5 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե

4 ձվին ավելացնել մի պտղունց աղ, տապակած միսն ու բանջարեղենը, լավ խառնել, լցնել հրակայուն տարայի մեջ

Քերած պանիր ավելացնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Զարդարեք մանրացրած կանաչ սոխով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում