Без рубрики Բաղադրատոմսեր

Բանջարեղեններով գույնզգույն և համեղ աղցան

Բանջարեղեններով աղցան
30 минуты

Բաղադրիչներ

  • 2 հատ սմբուկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 1-2 հատ լոլիկ
  • 2-3 հատ փոքր վարունգ
  • 2 ատամիկ սխտոր
  • աղ
  • պղպեղ
  • ձեթ
  • սամիթ

Պատրաստման եղանակը

  • Սմբուկը ձողաձև կտրատել և համեմել աղով:
  • Բուլղարական պղպեղը ձողաձև կտրատել և տապակել:
  • Սմբուկից քամել ավելորդ հեղուկը և առանձին տապակել:
  • Լոլիկը կտրատել՝ առանձնացնելով փափուկ միջուկը:
  • Վարունգը ձողաձև կտրատել:
  • Սխտորը ճզմել կամ բարակ կտրատել:
  • Սամիթը կտրատել:
  • Խառնել բոլոր բաղադրիչները, համամել աղով և պղպեղով: