Գեղեցիկ և սննդարար ընկույզով սմբուկի ռոլեր, ամենակարևորը առանց մայոնեզի

Սմբուկով ռոլեր
Այս հրաշալի սմբուկով ռոլերը ոչ միայն կզարմացնեն Ձեզ իրեց անմոռանալի համով, այլև կդառնան Ձեր սեղանի զարդը:

Բաղադրիչներ

  • 4-5 հատ սմբուկ
  • 200 գ ընկույզ
  • 1 փունջ համեմ
  • 10 ատամիկ սխտոր
  • 2 ճաշի գդալ խաղողի քացախ
  • 2 թեյի գդալ խմելի–սունելի
  • 2 թեյի գդալ աղացած համեմի սերմ
  • 0.5 թեյի գդալ շաֆրան
  • 1 թեյի գդալ աղ
  • կծու կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • նուռ

Պատրաստման եղանակը

Միջուկի համար

1 Ընկույզը մսաղացով անցկացնել կամ բլենդերով հարել:
2 Համեմը մանրացնել և առանձին մսաղացով անցկացնել կամ հարել բլենդերով:
3 Այնուհետև ավելացնել սխտորը, կարմիր կծու պղպեղը:
4 Ստացված զանգվածները խառնել իրար, ավելացնել աղ, խմելի-սունելի, խաղողի քացախ, աղացած համեմի սերմ, շաֆրան:
5 Եթե միջուկը չոր է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել և խառնել:
1 Սմբուկը երկարությամբ կտրատել:
2 Կտրատված սմբուկների վրա աղ ցանել, և թողնել մինչև թավայի տաքանալը:
3 Կտրատված սմբուկները բուսայուղով տապակել՝ նախապես տաքացված թավայի մեջ, ամեն կողմից 4-5 րոպե:
4 Սմբուկի տապակած շերտերի վրա 1 թեյի գդալ միջուկ քսել, և ոլորել:
5 Շարել ամանի մեջ և ձևավորել նռան հատիկներով:
6 Որպեսզի համը ավելի արտահայտիչ լինի, ցանկալի է մի քանի ժամ պահել սառնարանում:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում