Գեղեցիկ, համեղ և տարբերվող նախաճաշ, սիրելիների համար: Սպանախով ձվածեղ

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

2 ճ/գ կարագ

սպանախ

5 ձու

աղ

սև պղպեղ

50 մլ կաթ

100 գ պանիր

Կաղապարի չափը` 23*15 սմ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել և կարագով տապակել: Ավելացնել սպանախ, տապակել 1 րոպե և վերցնել կրակից

Առանձին տարայի մեջ 5 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել կաթը, տապակած սպանախը, քերած պանիրը և լավ խառնել

Կաղապարի մեջ կարագ քսել, ստացված զանգվածը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում այնքան, մինչև կկարմրի

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում