Շերտավոր խմորով նախուտեստ
Արագ և դյուրին նախուտեստ, որը կկտոտրի Ձեր քաղցը:
Բաղադրիչներ
- 250 գ շերտավոր խմոր
- 2 հատ խաշած ձու
- 60 գ պանիր
- 20 գ կանաչ սոխ
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 1 հատ ձու
- աղ
- սև պղպեղ
- քունջութ
Պատրաստման եղանակը
1 Ձուն մանր կտրատել:
2 Կանաչ սոխը մանրացնել, պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել կտրատված ձվին:
3 Ավելացնել թթվասերը, և լավ խառնել:
4 Շերտավոր խմորը գրտնակով բացել, բաժանել հավասար մասերի:
5 Միջուկը լցնել խմորի միջնամասում, եզրերին քսել ձվի դեղնուցը, վրան ցանել քունջութ:
6 Թխել 200°C ջեռոցում՝ մինչև կարմրելը:
Բարի ախորժակ: