Բրոկոլիի կոտլետներ: Ամենաօգտակար բանջարեղեններից մեկը, որի պատրաստումն ընդամենը 7 րոպե կխլի ձեզանից

Բաղադրիչներ

1 բրոկոլի

2 ճ/գ սպիտակաձավար

1 ձու

60-70 պանիր

աղ

սև պղպեղ

արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Բրոկոլին առանձնացնել իրարից 3 րոպե խաշել եռացրած աղաջրի մեջ, այնուհետև մանրացնել, ավելացնել ձու, քերած պանիր, սպիտակաձավար,աղ (եթե կա անհրաժեշտություն), սև պղպեղ, պաքսիմատ

Լավ խառնել և կոտլետների ձև տալ

Երկու կողմից տապակել արևածաղկի ձեթի մեջ

Կարելի է մատուցել թթվասերով կամ տոմատի մածուկով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում