Բաղադրիչներ
2 լոլիկ
1 գլուխ սոխ
1 պղպեղ
1 ատամիկ սխտոր
170 գ խաշած կամ մարինացված լոբի
1 տուփ մարինացված եգիպտացորեն
համեմ
աղ
սև և կարմիր պղպեղներ
2 ճ/գ կիտրոնի հյութ
1 ավոկադո
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Խաշած կամ մարինացված լոբին, եգիպտացորենը խառնել իրար, ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, պղպեղ, սոխ
Ավելացնել մանրացրած սխտոր, համեմ, աղ, սև և կարմիր պղպեղներ, կիտրոնի հյութ
Ավելացնել խորանարդաձև կտրատած ավոկադո, ձիթայուղ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ