Բաղադրիչներ
3 խոշոր կարտոֆիլ
3 ճ/գ ձիթայուղ
աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի
1/2 ճ/գ պարմեզան պանիր
120 գ բեկոն
կանաչ սոխ
250 գ մոցարելլա պանիր
200 գ թթվասեր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլները պատել ձեթով, փաթաթել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40-50 րոպե
Երկարությամբ կիսել, միջուկն առանձնացնել
Ձիթայուղին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, պարմեզան պանիր և լավ խառնել
Ստացված զանգվածով պատել կարտոֆիլների ներսը
Բեկոնը կտրատել, մի քանի րոպե տապակել, մի մասն ավելացնել կարտոֆիլի առանձնացված միջուկին։Մոցարելլա պանիրն անցկացնել քերիչով, կանաչ սոխը մանրացնել և մի մասն ավելացնել կարտոֆիլին։ Ավելացնել թթվասեր և լավ խառնել
Ստացված զանգվածով լցոնել կարտոֆիլները, ավելացնել քերած պանրի մնացած մասն ու 15 րոպե դնել 200°С տաքացրած ջեռոցում
Զարդարել առանձնացված բեկոնով, կանաչ սոխով և մատուցել )))
Բարի ախորժակ