Բոլորը այս բաղադրատոմսն են փնտրում. յուրահատուկ նուրբ համ սովորական կարտոֆիլով

Կարտոֆիլով կոտլետ

Բաղադրիչներ
3 հատ խաշած կարտոֆիլ
1 հատ սոխ
50 գ կարագ
2 հատ ձվի դեղնուց
100 գ ալյուր
աղ
սև պղպեղ
100 գ քերած պանիր

Պատրաստման եղանակ

Սոխը մանր կտրատել, տապակել բուսայուղով:

Ավելացնել խաշած կարտոֆիլին,և տրորել:

Ավելացնել ձվի դեղնուցը, աղը և համեմունքները: Լավ խառնել:

Ավելացնել ալյուրը, և խառնել:

Կարտոֆիլի խյուսը ալյուրով բացել, քերած պանիրը լցոնել խյուսի մեջ:

Տապակել բուսայուղով 2-5 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում