Բյուջետային և հագեցնող աղցան, որը կսիրեն ընտանիքի բոլոր անդամները: Կարտոֆիլով և կաղամբով աղցան

Բաղադրիչներ

400 գ կաղամբ

3-4 հատ կարտոֆիլ

2 գլուխ կարմիր սոխ

3-4 հատ մարինացված վարունգ

1,5 ճ/գ 6% խնձորի քացախ կարտոֆիլը խաշելու համար

2 ճ/գ 6% խնձորի քացախ` կաղամբի համար

1 թ/գ շաքարավազ`կաղամբի համար

0,5 թ/գ շաքարավազ`սոխի համար

աղ

1,5 ճ/գ մայոնեզ

1 ճ/գ հատիկավոր մանանեխ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, խաշել եռման ջրում: Ջրի մեջ 1 թ/գ աղ և  քացախ լցնել

Կաղամբը կտրատել, ավելացնել մի պտղունց աղ և մի փոքր ճզմել, որպեսզի փափկի։ Ավելացնել շաքարավազ, քացախ, լավ խառնել և թողնել 15 րոպե

Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել` ավելացնելով շաքարավազ

Վարունգը շրջանաձև կտրատել (եթե մեծ են` խորանարդաձև)

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մայոնեզ, հատիկավոր մանանեխ, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում