Բլիթներ, որոնք Ձեզ անտարբեր չեն թողնի: Այսքան պարզ, բայց այնքան համեղ

Բաղադրությունը

  • +/- 110 գր ալյուր,
  • 100 գր կոկոսի փաթիլ,
  • 80 գ կարագ,
  • 80 գ շաքարավազ,
  • 2 հատ միջին մեծության ձու,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • վանիլին,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:

Փափուկ կարագը և շաքարավազը 2-3 րոպե հարել, ավելացնել աղ, 1 հատ ձու և կրկին հարել, իսկ հետո ավելացնել 2-րդ ձուն ու հարել:

Զանգվածին ավելացնել կոկոսի փաթիլները և խառնել:

Ալյուրը, վանիլինը և փխրեցուցիցը խառնել, մաղով անցկացնել, լցնել զանգվածի վրա ու խառնել:

Ստացվում է ձեռքերին կպչող խմոր: Խմորը ծածկել սննդային տոպրակով և 30-40 րոպե թողնել սառնարանում:

Սառնարանում մնալուց հետո խմորն ավելի է պնդանում: Խմորից գնդիկներ պատրաստել և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի ամանի մեջ:

Թխել 170 ջերմաստիճանում 10-15 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում