Թթվասերով բլիթներ

40 минуты
Բաղադրիչներ
- 320 գր ալյուր
- 100 գր կարագ
- 2 հատ ձու
- կիտրոնի կեղևի քերուկ
- 100 գր թթվասեր
- 2 ճաշի գդալ շաքարավազ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- վանիլին
- 1 պտղունց աղ
Լրացուցիչ
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Ալյուրը մաղել, ավելացնել փխրեցուցիչ, շաքարավազ, աղ, մի փոքր կիտրոնի կեղևի քերուկ և վանիլին: Սառը կարագը քերիչով անցկացնել:
- Տրորել կարագը չոր բաղադրիչների հետ, ավելացնել 1 հատ ձու և թթվասեր: Սկզբում գդալով, իսկ հետո ձեռքերով հունցել խմորը:

- Գրտնակել խմորը միջին հաստությամբ: Մնացած ձուն հարել և քսել խմորի վրա՝ խոհարարական վրձնի օգնությամբ:
- Վրան շաղ տալ շաքարավազը, և ձևամանով կամ խոհարարական դանակով բլիթներ կտրատել: Պատրաստված բլիթները տեղափոխել յուղաթերթով ծածկված սկուտեղի վրա:

- Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180C ջերմաստիճանը, և եփել բլիթները 20–25 րոպե:
- Մատուցելիս կարելի է բլիթների վրա շաքարի փոշի շաղ տալ:

