Բաղադրիչներ
1 կգ հավի սիրտ
300 գ սոխ
1 ատամիկ սխտոր
300 գ 20% թթվասեր
2 ճ/գ ձեթ
½ թ/գ օրեգանո
½ թ/գ չորացրած ռեհան
1/3 թ/գ սև պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Հավի սրտերը կիսել, լվանալ: Թավայի մեջ 2 ճ/գ ձեթ լցնել, միսը տապակել 8-10 րոպե միջին ջերմության վրա
Միսը հանել թավայից, սոխը լցնել, տապակել, ավելացնել ճզմած սխտոր, թողնել 1 րոպե միջին ջերմության վրա
Ավելացնել միսը, համեմել օրեգանոյով, սև պղպեղով, ռեհանով, աղով և լավ խառնել
Ավելացնել թթվասերը, լավ խառնել և 10 րոպե թողնել միջին ջերմության վրա
Զարդարեք համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ