Բավական է մեկ անգամ պատրաստեք` ընտանիքն անընդհատ կպահանջի: Տապակած սնկով աղցան

Բաղադրիչներ

2 խաշած ձու

1 վարունգ

կանաչ սոխ

1 տուփ մարինացված ոլոռ

200 գ շամպինյոն

աղ

սև պղպեղ

1 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Սունկը բաժանել 4 մասի, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա, համեմել աղով և վերցնել կրակից

Ավելացնել խորանարդաձև կտրատած ձու, վարունգ, մանրացրած կանաչ սոխ, ոլոռ, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում