Բավական է 1 անգամ պատրաստեք` բոլորը միսշտ անհամբեր կսպասեն այս ապուրին: Բրոկկոլիով կրեմ-ապուր

Բաղադրիչներ

500 գ բրոկկոլի

1 գլուխ սոխ

300 գ նեխուր

200 գ ոլոռ

աղ

սև պղպեղ

120 մլ սերուցք

1 ճ/գ խնձորի քացախ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Սոխը մանրացնել, 3 րոպե տապակել, ավելացնել նեխուր, թողնել 3 րոպե

Ավելացնել բրոկկոլի, ոլոռ, լավ խառնել, թողնել 3 րոպե, ավելացնել ջուր այնքան, որ ծածկի բանջարեղենը։ Ծածկել կափարիչն ու թողնել 12-15 րոպե

Վերցնել կրակից, հարել բլենդերով, ավելացնել աղ, սև պղպեղ, սերուցք և լավ խառնել

Ավելացնել խնձորի քացախ, մանրացրած մաղադանոս, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում