Բաղադրիչներ
1 կգ դդմիկ
2 հատ բուլղարական պղպեղ
4-5 ատամիկ սխտոր
1 ճ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
0,5 ճ/գ շաքարավազ
սամիթ
մաղադանոս
3 ճ/գ ձեթ
1 թ/գ քացախաթթու
Պատրաստման եղանակը
Դդմիկները շրջանաձև կտրատել, ավելացնել 1 ճ/գ աղ, լավ խառնել և թողնել 1 ժամ
Եթե դդմիկները ճզմելիս չեն փոխում իրենց տեսքը, չեն ջրաքամվում` թողնել ևս մի քանի րոպե, այնուհետև լավ ճզմել և լցնել խոր տարայի մեջ
Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղ, կտրատած սամիթ, մաղադանոս, ճզմած սխտոր, շաքարավազ, սև պղպեղ, ձեթ, քացախաթթու և լավ խառնել
Թողեք 20 րոպե, ապա մատուցեք )))
Բարի ախորժակ