Բանջարեղենային, թեթև, գունեղ և համեղ աղցան: Ծաղկակաղամբով աղցան

Բաղադրիչներ

1 ծաղկակաղամբ

2 վարունգ

2 լոլիկ

1 պղպեղ

Կանաչ սոխ, համեմ, սամիթ

2 ատամիկ սխտոր

1,5 թ/գ աղ

0,5 թ/գ համեմի աղացած սերմ

1 թ/գ կարմիր քաղցրա պղպեղ

0,5 թ/գ կծու պղպեղ

0,5 թ/գ սև պղպեղ

50 ձեթ

1 ճ/գ սոյայի սոուս

Պատրաստման եղանակը

Եռացող ջրի մեջ 5-7 րոպե եռացնել ծաղկակաղամբը

Լցնել խոր տարայի մեջ, ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ, միջին մեծությամբ կտրատած վարունգ, պղպեղ, ճզմած սխտոր, աղ

Կարմիր քաղցր պղպեղը, կծու պղպեղը, սև պղպեղը, համեմի սերմը խառնել իրար, ավելացնել տաք ձեթ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Ավելացնել կտրտած կանաչեղեն, սոյայի սոուս, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում