Բաղադրիչներ
250 գ փափուկ կաղամբ
6-7 հատ չերի լոլիկ
1 վարունգ
70 գ կանաչ ձիթապտուղ
100 գ ֆետա պանիր
1 ճ/գ հատիկավոր մանանեխ
0,5 կիտրոնի հյութ
2 ճ/գ ձեթ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կաղամբը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ, վարունգ, խորանարդաձև կտրատած պանիր
Հատիկավոր մանանեխին ավելացնել կիտրոնի հյութ, ձեթ, աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ