Բանանով էսկիմո, որը կփոխարինի պաղպաղակին

Բաղադրությունը

  • 4 հատ բանան,
  • 100 գ շոկոլադ,
  • 60 գ կարագ,
  • ընկույզ:

Պատրաստման եղանակը

Բանանի կեղևը մաքրել և կիսել 2 մասի: Մեջտեղի մասում փայտիկ դնել, և բանանները դնել սառցախցիկը:

Շոկոլադը և կարագը հալեցնել, սառցախցիկից հանել բանանը, թաթախել ջնարակի մեջ և վրան ընկույզ շաղ տալ:

Այս վիճակով ևս 10-15 րոպե դնել սառցախցիկը, և վերջ, կարող եք համտեսել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում