Բաղադրիչներ
1 հավի կրծքամիս
2 հատ խաշած կարտոֆիլ
150 գ մարինացված սունկ
3 հատ խաշած ձու
70 գ պանիր
աղ
սև պղպեղ
մայոնեզ
արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Աղցանը պատրաստվում է ըստ շերտերի
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, պղպեղով, տապակել այնքան, մինչև մի փոքր կարմրի:
Ափսեյի մեջ մի քիչ մայոնեզ լցնել, տարածել
Աառաջին շերտը դնել խորանարդաձև կտրատած (կարելի է նաև քերիչով անցկացնել) կարտոֆիլը և մայոնեզ լցնել
Երկրորդ շերտը դնել հավի կրծքամիսը և մայոնեզ լցնել
Երրորդ շերտը լցնել կտրատած սունկը և դարձյալ մայոնեզ լցնել
Չորրորդ շերտի համար խորանարդաձև կտրատել խաշած ձուն (կարելի նաև քերիչով անցկացնել), ավելացնել աղցանին, մայոնեզ լցնել
Ամենավերջում քերած պանիր ավելացնել և զարդարել ըստ ցանկության
Մեր «Թագուհին» պատրաստ է
Բարի աղորժակ