Ֆունչոզա
Այս բաղադրատոմսը Ձեզ կգրավի իր պարզությամբ և համով: Հիանալի տարբերակ է ճաշի և ընթրիքի համար:
Բաղադրիչներ
- 1 տուփ ֆունչոզա
- 1 հատ հավի կրծքամիս
- 1 հատ սոխ
- 2 հատ քաղցր կարմիր պղպեղ
- 1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ
- 1 թեյի գդալ մեղր
- 5-7 ճաշի գդալ սոյայի սոուս
- բուսայուղ
- քունջութ
- կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
1 Սոխը կիսալուսնաձև կտրատել, և տապակել բուսայուղի մեջ:
2 Հավի կրծքամիսը երկարությամբ կտրատել, ավելացնել սոխին:
3 Ֆունչոզայի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 3-5 րոպե:
4 Պղպեղները երկարությամբ կտրատել, ավելացնել մսի վրա:
5 Ավելացնել կոճապղպեղը, սոյայի սոուսը, թողնել կրակին՝ փակ կափարիչով 5 րոպե:
6 Ավելացնել մեղրը, և խառնել:
7 Ֆունչոզան ավելացնել մսի վրա, խառնել, և թողնել որ սոուսի հյութը ներծծվի ֆունչոզայի մեջ:
8 Մատուցելիս ավելացնել քունջութը և կանաչ սոխը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: