Աղցաններ Բաղադրատոմսեր

Բազուկով աղցանի նոր բաղադրատոմս, որը կգրավի բոլորի սրտերը

Բազուկով աղցան
Հագեցնող և համեղ աղցան՝ պարզ բաղադրիչներից:

Բաղադրիչներ

  • 300 գ հավի կրծքամիս
  • 4-5 հատ խաշած ձու
  • 100 գ պանիր
  • 2-3 հատ մարինացված վարունգ
  • 3-4 հատ խաշած բազուկ
  • 3 ճաշի գդալ մայոնեզ
  • 1/3 թեյի գդալ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Հավի կրծքամիսը մանրացնել:
  • Ձվի սպիտակուցը առանձնացնել, և կտրատել:
  • Պանիրը մանր կտրատել:
  • Վարունգը մանր կտրատել:
  • Բազուկը մանր կտրատել:
  • Ավելացնել մայոնեզը, աղ և սև պղպեղը, և լավ խառնել:
Բարի ախորժակ: